Մենք հնարավորություն ենք տալիս մեր պատերազմի վետերաններին, նրանց ընտանիքի անդամներին և տեղահանված անձանց մեկնարկել իրենց կարիերայի ուղին` տրամադրելով ժամանակակից կրթություն տեղեկատվական տեխնոլոգիաները և անգլերեն լեզուն հիմքում դնելով։
Գեղեցիկ երաժշտությունն օգնում է ապահովել հաճելի մթնոլորտ և լավ տրամադրություն: Bard Club-ի հրավերով Learning Mission-ի սաները ունկնդրեցին բազմաթիվ հեղինակային երգեր կենդանի կատարմամբ։ Շնորհակալություն ենք հայտնում Bard Club-ին իրենց գեղեցիկ կատարումներով մեզ ժպիտ պարգեւելու համար։